Մայքլ Բադալուկո (անգլ.՝ Michael Badalucco, դեկտեմբերի 20, 1954(1954-12-20), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Բադալուկոն ավելի հայտնի է «Փորձ» երկարատև սերիալում նկարահանված Ջիմի Բերլյուտ դերով, որտեղ նա նկարահանվել է 1997-2004 թվականներին։ 1999 թվականին նա արժանացել է «Էմմի» մրցանակին՝ դրամատիկական սերիալներում երկրորդական դերը լավագույնս խաղալու համար[1]։
Բադալուկոն ծնվել է Բրուկլինում։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանը, որից հետո սկսել է իր կարիերան փոքր դերերից[2]։ Նրա կարիերան վերելք ապրեց քառասունից ավելի լիամետրաժ ֆիլմերում խաղալով, ամենից հայտնիներն են՝ «Անքունները Սիեթլից» (1993), «Լեոն» (1994), «Մի հրաշալի օր» (1996), «Ձեր նամակը» (1998), «Սեմի արյունոտ ամառը» (1999), «Մարդ, ով չի եղել» (2001)։ «Պրակտիկա» սերիալի ավարտից հետո Բադալուկոի կարիերան քիչ հաջողություններ ունեցավ և 2010 թվակնից արդեն խաում էր երկրորդական դերեր «Նորապսակները և անպատկաները» ցերեկային սերիալում[3]։